Լրահոս
Քաղաքական
12:18
23.01.26
119

Հրահանգով շարժվողը դուք եք, որ շարժվում եք բռնապետական հակումներ ունեցող մարդու հրահանգով. Արծվիկ Մինասյանը՝ Վահագն Ալեքսանյանին

Img default alt hy

Վահագն Ալեքսանյանի ելույթը ևս մեկ անգամ փաստեց, որ իշխանությունը այնքան տագնապած է, որ խոսում է ընդդիմադիր դաշտում մեծ դերակատարություն ունեցող ուժի՝ «Հայաստան» դաշինքի մասին: Ակնհայտ է, որ հրահանգներով շարժվողը դուք եք, և շարժվում եք մեկ անձի հրահանգով՝ բռնապետական մեծ հակումներ ունեցող անձի: Այսօրվա նախագիծը դրա վառ ապացույցներից մեկն է: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը: