Լրահոս
Քաղաքական
16:48
18.12.24
431

Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն

Img default alt hy

Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից: Այս մասին տեղեկությունը հաստատել են էկոնոմիկայի նախարարությունից:

Նա մեկ տարի է՝ աշխատում էր Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչությունում՝ որպես պետի խորհրդական:

Ավելի վաղ Հրապարակ-ը գրել  էր, որ հոր հետ կապված պատմությունից հետո նախարար Գեւորգ Պապոյանն Աղազարյանի որդուն փոխանցել է, որ ճիշտ կլինի ազատվի աշխատանքից, ՔՊ խորհրդի անդամ Հովսեփ Աղազարյանն էլ գրել է դիմումը։