Լրահոս
Քաղաքական
13:52
27.05.22
141

Հունիսի 3-ը «վերջնական ջրբաժանի» օր է հայտարարում Դիմադրության շարժումը

Դիմադրության շարժումը հունիսի 3-ը հայտարարել է վերջնական ջրբաժանի օր: Այդ օրը Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ: 

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազգային ժողովին առաջարկում են հայտարարություն ընդունել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իշխանական պատգամավորները հունիսի 3-ին կամ կհիմնավորեն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, կամ կստորագրեն իրենց առաջարկած հայտարարությունը: