Լրահոս
Քաղաքական
21:51
27.05.22
156

Հունիսի 3-ը՝ «ջրբաժանի օր». ընդդիմությունն Ազգային ժողով է վերադառնում իր օրակարգով

Վաղը՝ մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության հռչակման օրը, Դիմադրության շարժման համակարգողների ձևակերպմամբ, Ֆրանսիայի հրապարակում «Համահայկական դիմադրության» հանրահավաք կլինի:

Ընդդիմությունն ավելի կտրուկ գործողությունների մասին սպասումներ է ձևավորում հունիսի 3-ի համար՝ այդ օրն անվանելով «ջրբաժանի օր» կամ «վերջի սկիզբ»: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այդ օրը արտահերթ նիստ են հրավիրել, որին մասնակցելու որոշում ՔՊ-ում դեռ չկա: