Լրահոս
Միջազգային
18:00
02.08.25
152

Հորդանանը հայտնել է Սիրիայի սահմանով ներթափանցման փորձի ժամանակ զինված անձանց սպանելու մասին

Img default alt hy

Հորդանանի զինված ուժերը հայտարարել են, որ սպանել են երկու զինված անձի՝ նախորդ օրը Սիրիայի հետ սահմանով ներթափանցման փորձ կանխելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Հորդանանի զինված ուժերը հայտարարության մեջ այլ մանրամասներ չեն հաղորդել, սակայն նշել են, որ զինված խմբի մնացած մասը հետ է մղվել Սիրիայի տարածք։

Հորդանանի զինված ուժերը հաճախ հաղորդում են սահմանային ներթափանցման (երբեմն թմրանյութերի մաքսանենգության համար) փորձեր կանխելու մասին: