Լրահոս
Քաղաքական
10:46
27.10.24
392

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցն է

Img default alt hy

Այսօր լրանում է 1999 թվականին Հայաստանի Ազգային Ժողովի վրա իրականացված հարձակման 25-րդ տարելիցը։ 

25 տարի առաջ Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագաներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը և պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանն ու Միքայել Քոթանյանը։ 8 մարդ վիրավորվեց, իսկ 91-ը՝ գերեվարվեց։ 

Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել, վիրավորված պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց են դուրս թողել։ Պատանդ մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

Ահաբեկչական գործողություններն իրականացնողները հետևյալ անձինք էին․ Նաիրի Հունանյան՝ դատապարտվել է ցմահ ազատազրկման, Կարեն Հունանյան (ցմահ ազատազրկված), Վռամ Գալստյան (ցմահ ազատազրկված), Դերենիկ Բեջանյան, Էդիկ Գրիգորյան, Աշոտ Կնյազյան՝ երեքն էլ ցմահ ազատազրկված։