Լրահոս
Քաղաքական
10:56
31.05.22
338

Հոգով, սրտով և մտքով Երևանի Ֆրանսիայի հրապարակում եմ․ Աշոտյան

Img default alt hy

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որ մասնակցում է Ռոտերդամում անցկացվող ԵԺԿ Քաղաքական համաժողովի աշխատանքներին, գրել է.

«Հոգով, սրտով և մտքով Երևանի Ֆրանսիայի հրապարակում եմ, իմ պայքարի ընկերների և տասնյակ հազարավոր իմ հայրենակիցների հետ։

Ռոտերդամում ընթացող քաղաքական խոշորագույն իրադարձության  ընթացքում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության եռօրյա հավաքին,  արդեն հասցրել եմ ելույթով հանդես գալ և խոսել հայ ժողովրդի արդար պայքարի մասին, Արցախի մասին, նիկոլական բռնաճնշումների և վայրագությունների մասին, եվրոպական կրկնակի ստանդարտների մասին։

Միամիտ չեմ, որ կարծեմ, թե աշխարհը մեզ կօգնի, երբ մենք ինքներս մեզ դեռ չենք օգնել։

Բայց իրատես եմ հասկանալու համար, որ երբ հայ ազգը որոշեց նորից գործոն դառնալ, իր հետ շատերը հաշվի կնստեն, և կվերադառնա երբեմնի հարգանքն ու գնահատանքը մեր հանդեպ։
Ոստիկանական այսօրվա բռնությունները  ֆիզիկապես զգացել եմ ինձ վրա, վրաններում ձեր մռնչոցները իմն են, իմն են նաև ձեր ազգային միասնականությունն ու ոգին։

Երբե’ք ինձ այսքան միաձուլված չեմ զգացել իմ հողին, իմ ժողովրդին և նրա ճակատագրին, քան արյունալի պատերազմի, հետո՝ ընդհանուր վշտի, կուռ պայքարի և համազգային ցասման օրերին։

Վստահ եղեք, ձեր միասնական ձայնն այսօր լսելի էր եվրոպական քաղաքական հարթակում»։