Լրահոս
Հասարակական
22:52
25.08.22
83

Հոգեկան առողջության պահպանման, վերականգնման և խնամքի ծառայությունները կմատուցվեն նոր պայմաններում. նախարար

Img default alt hy

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հիմնանորոգվող կենտրոնն ապահովված կլինի բոլոր անհրաժեշտ պայմաններով, 24/7 ռեժիմով և նոր ծավալով ծառայություններ կմատուցի պացիենտներին: Հոգեկան առողջության պահպանման, վերականգնման և խնամքի ծառայությունները կմատուցվեն նոր պայմաններում, նոր որակով»,- գրել է նա։