Լրահոս
Քաղաքական
18:23
18.10.22
122

Հնդկաստանում գտնվող Սուրեն Պապիկյանն այցելել է DEFEXPO ցուցահանդես, զննել ցուցանմուշները

Img default alt hy

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ»,- գրել է Թորոսյանը՝ սոցցանցի իր էջում: