Լրահոս
Իրավական
14:35
16.02.26
194

Հնարավոր է՝ Հրայր Թովմասյանի գործը գնա ՄԻԵԴ

Img default alt hy

Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը Թովմասյանին առնչվող գործում բազմաթիվ խախտումներ է տեսնում, որոնք ենթակա են մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննության: Այս մասին Օրբելյանն ասաց «Հայլուրի» հետ զրույցում: 

Այսօր Հրայր Թովմասյանի նկատմամաբ կայացրած մեղադրական դատական ակտը ուժի մեջ է մտել, ինչի ուժով էլ Թովմասյանը դադարել է լինել Սահմանադրական դատարանի դատավոր. «Դատական ակտը ուժի մեջ է մտել, բայց դրա հետ համաձայն չենք, այսինքն՝ ակնհայտ խախտումներ կան, շատ տարակուսելի է, որ Վճռաբեկ դատարանը հրաժարվեց վարույթ ընդունել և այդ հարցերի պատասխանները տալ: 

Այս պահին կա հնարավորություն և՛ ՄԻԵԴ-ում, և՛ ՍԴ-ում բարձրաձայնելու մի քանի հարցեր՝ այդ թվում, օրինակ, նաև դատական անձեռնմխելիության հարցը ՍԴ-ում կարող է քննարկման առարկա դառնալ: Երկորդ խնդիրը՝ ՄԻԵԴ-ում քննարկման ենթակա խախտումների քանակը ավելի շատ է, օրինակ՝ 6-րդ հոդվածի կոնվենցիոն խախտումներն են ակնհայտ, այսինքն՝ ապացույց չկա ընդհանրապես գործով, և մեղադրանքում էլ ոչ ոք մինչև վերջ չկարողացավ պարզաբանել, թե Հրայր Թովմասյանը ի՞նչ է արել կամ ինչ չի արել»,- ասաց Օրբելյանը՝ հավելելով, որ դեռևս Հրայր Թովմասյանի հետ չի քննարկել, թե առաջիկայում իրավական ինչ պրոցեսներ են առաջ տանելու: