Լրահոս
Քաղաքական
20:03
17.12.24
190

«Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջանակներում Միրզոյանը հանդես կգա բացման խոսքով

Img default alt hy

Դեկտեմբերի 18-ին «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջանակներում ՀՀ նախագահության ներքո Երևանում տեղի կունենա ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միջոցառմանը հանդես կգա բացման խոսքով:

Միջոցառմանը կմասնակցեն Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Հունաստանի, Պերուի և Իրաքի ներկայացուցիչները: