Լրահոս
Հասարակական
18:10
19.05.22
229

Հիվանդանոցում գտնվող Գարիկ Գալեյանի վիճակը ծանր է․ պաշտպան

Img default alt hy

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վիճակը կայուն ծանր է, նա հիվանդանոցում է, լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Երեկ փորձել են հարցաքննել, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել էր երեկ, սակայն ուշ երեկոյան նրան ստորագրությամբ ազատ արձակելու որոշում էր կայացվել։