Լրահոս
Հասարակական
13:33
30.05.22
305

Հիվանդանոց տեղափոխված 4 քաղաքացիներից 2-ը ոստիկաններ են

Img default alt hy

ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի: Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա: 4 քաղաքացիներից 2-ը` ոստիկանության ծառայողներ են: