Լրահոս
Իրավական
17:45
03.02.26
1 340

Հիմա գոնե պա՞րզ է, թե ինչ է կատարվում «պետության» ձեռքն ընկած քաղաքացիների հետ․ փաստաբան

Img default alt hy

Հիմա գոնե պա՞րզ է, թե ինչ է կատարվում «պետության» ձեռքն ընկած քաղաքացիների հետ: Ընդ որում` հենց հասարակ քաղաքացիների հետ, որոնք ոչ «նախկին» են, ոչ ընդդիմադիր, ոչ ռուսամետ և ոչ էլ` արևմտամետ: Այս մասին գրում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Պարզ է չէ՞, որ այս խոշտանգվող տղամարդը, մոտ 2 տարի առաջ խոշտանգված Սամվել Վարդանյանը, փողոցում հարձակման ենթարկվող ընդդիմադիր պատգամավորն ու գետնին տապալված ու ծեծված հոգևորականը որևէ աղերս չունեն «մեր դեմ մղվող հիբրիդային պատերազմի», նախկինների թողած բանակցային ժառանգության ու նույնիսկ «30 տարվա թալանի» հետ:

Այս արտահոսած տեսագրությունը «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» կարգախոսը հանրահռչակած անձի գլխավորած իշխանության անմարդկային էության խտապատկերն է»: