Լրահոս
Քաղաքական
12:57
31.05.22
352

Հիմա էլ երևի հոգին փառավորվում է, որ տեսնում է, թե ցուցարաներին ոնց են ծեծում. Լևոն Քոչարյան

Img default alt hy

Ոստիկանների քանակի աճն ու բիրտ ուժը իրենց ղեկավարի և վարչապետի աթոռը զբաղեցնողի վախերի ուղիղ արդյունքն են: Այս մասին ակցիայի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

«Այսօրվա իշխանությունների մտքինն ու Թուքիայի և Ադրբեջանի մտքինը նույնն են, մենք դրա դեմ ենք պայքարում, իրենք էլ փորձում են մեր պայքարը ճնշել: Դժվար եմ պատկերացնում մի հայ մարդ, ով այդ փաստաթուղթը կարդա և դեմ լինի, այդտեղ տող առ տող գրված են մեր ազգային շահերը»,-ասաց նա:

Yerevan.today