Լրահոս
Զինված ուժեր
18:45
22.05.25
141

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է

Img default alt hy

Պաշտպանության նախարարությունից հաղորդագրություն են տարածել․

«ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի  Հանրապետությունում է՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասի հրավերով:

Մայիսի 22-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվոպահակայինների և զինվորական նվագախմբի մասնակցությամբ:

Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը:

Դիմավորման արարողությունից հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը և Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ Գեորգիոս Ցիցիկոստասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»։