Լրահոս
Հասարակական
19:30
15.10.22
91

ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում ամփոփվել են կատարած աշխատանքների արդյունքները

Img default alt hy

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում ամփոփվել են 2022թ. 3-րդ եռամսյա կում կատարված աշխատանքների արդյունքները:

Ներկայացվել են զորամասերում բարոյահոգեբանական, զինվորական կարգապահության, գաղափարական, տեղեկատվական-դաստիարակչական և մշակութաժամանցային աշ խա տանքների վիճակը, վարչության սպաների կողմից զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարձրացման ուղղությամբ իրականացված միջոցառումները:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության պետ, գնդապետ Ս. Ստեփանյանը պլանավորված հետագա միջոցառումների արդյունավետ կազմակերպման և անցկացման վերաբերյալ առաջադրել է խնդիրներ։

Խորհրդակցության ավարտին վարչության մի շարք զինծառայողներ խրախուսվել են բարեխիղճ ծառայության համար: