Լրահոս
Իրավական
12:59
19.02.21
55

ՀՀ պատմության մեջ աննախադեպ երևույթ է, երբ հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաալիքը եթերազրկվում է․ Հ2 ՀԸ փոխտնօրեն

Img default alt hy

Հունվարի 15-ին հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է կայացրել, ըստ որի՝ «Հայկական երկրորդ» հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա հեռարձակման իրավունքից, միակ գործող հեռուստաալիքը, որը զրկվել է այդ իրավունքից, Հ2–ն է։ Տեռտ.ամ-ի փոխանցմամբ, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Հ2 հեռուստաընկերության փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը։

«ՀՀ պատմության մեջ աննախադեպ երևույթ է, երբ հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաալիքը եթերազրկվում է, սա միանշանակ լուրջ հարված է խոսքի ազատությանը և որպես հետևանք՝ ժողովրդավարությանը։ Մենք որևէ կասկած չունենք, որ մեր սեփականատիրոջ՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականցվել, և մեզ մոտ կասկած չկա, որ այդ որոշումը նույն տրամաբանության մեջ է մտնում»,–ասաց նա և նշեց, որ իրենք իրենց իրավունքները պաշտպանելու են։

Լևոն Սուլթանյանը նկատեց, որ հանձնաժողովն իր որոշումը պատշաճ կերպով չի պատճառաբանել և չի հիմնավորել։ «Դեռևս որոշումը չէր եղել, մեզ մի քանի տարբեր աղբյուրներից հարց էր հասնում, որ կարող է՝ դուք իսկապես չեք ուզում հեռարձակվել, դրա համար եք միայն հանրապետական դիմել։ Հատուկ բոլոր անդամներին զանգահարել ենք, որ նման թյուր տեղեկություններ են պտտվում և զգուշացնում ենք, որ չեն համապատասխանում իրականությանը, և իրենք էլ հավաստիացրել են, որ անհեթեթ խոսակցություն է, բայց որոշումից հետո պարզվեց, որ այդպիսի կասկածներ կան։ Հիմա ես կասկածում եմ, որ այդ լուրերն ով էր տարածում, գուցե հենց հանձնաժողովն էլ տարածում էր»,–ասաց նա։

Փոխտնօրենը նշեց, որ իրենք այսօր չեն պնդում, որ խոսքի ազատությունը վտանգված է, այլ ասում են, որ այս քայլը հարված է խոսքի ազատությանը։ Նա հայտարարեց, որ շարունակում են բնականոն հունով աշխատել, ոչ մի լուրջ կրճատում տեղի չի ունենում։