Լրահոս
Քաղաքական
10:22
06.05.22
116

ՀՀ նախագահն արձագանքել է ընդդիմության պայքարին

Img default alt hy

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է.

«Ապրիլի 17-ից Երևանի Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանը սկսեց շուրջօրյա պայքար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մայիսի 1-ից փակ է Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակը, և արդեն չորս օր է՝ առավոտից մինչև կեսօր, պարալիզացված են մայրաքաղաքի և Հայաստանի մի շարք մարզային ճանապարհներ:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և հետաքրքրվել՝ ինչ է նա մտածում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և դրա հանգուցալուծման մասին: Հետաքրքրվել էինք նաև՝ որպես նախագահ՝ ինչ է անում երկրում ներքաղաքական լարվածության հանգուցալուծման համար:

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրմանը՝ հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին. «Հանրապետության նախագահը հետևում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»:

Թերևս դրական է, որ ՀՀ նախագահը գոնե հետևում է իրադարձություններին: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հորդորել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին նստել սեղանի շուրջ ևհանգուցալուծել իրավիճակը՝ հանուն ՀՀ-ի»: