Լրահոս
Հայաստան
14:22
12.02.21
98

ՀՀ իշխանությունների` տարածքների հանձնման հանցավոր քաղաքականությունը շարունակվում է. Միքայել Մելքումյան

Img default alt hy

Փաստացի մենք տեսանք, որ հողերի եւ երկրի հանձնման քաղաքականությունը, ցավոք, շարունակվում է: Այս մասին փետրվարի 12-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` մեկնաբանելով վերջին օրերին Սյունիքի սահմանների մասին փաստաթղթի վերաբերյալ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը:

Պատգամավորը հայտնեց նաեւ, որ Սյունիք կատարած այցի ընթացքում նրանք արդեն տեսել են Ադրբեջանի դրոշը Գորիս-Ճակատեն ճանապարհին, եւ այդ փաստն արդեն արձանագրվել էր: Պատգամավորը ենթադրեց, որ դա ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է:

«Եվ եթե դա չի արվել պայմանավորվածությամբ, ապա ստացվում է, որ ադրբեջանցիները կարող են գնալ Հայաստանի ցանկացած կետ: Ես պարզապես ուզում եմ ասել, որ կապիտուլյացիայի քաղաքականությունը շարունակվում է: Ես ուզում եմ ասել, որ եթե կառավարությունը կապիտուլյացիա է իրականացրել եւ շարունակում է իրականացնել, ապա ընդդիմությունը պետք է շտապ մոբիլիզացիա անցկացնի, այսինքն` ամբողջ ժողովուրդը շատ արագ պետք է ընդդիմություն դառնա այս կառավարության նկատմամբ, քանի որ մենք չգիտենք, թե որքան է մեզ մնացել երբեմնի Խորհրդային Հայաստանի տարածքից, որը 29.8 հազար քառակուսի կիլոմետր էր կազմում: Ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել»,- շեշտեց Մելքումյանը: