Լրահոս
Քաղաքական
16:30
17.05.25
203

ՀՀ ԱԽ քարտուղարը Թեհրանում ներկայացրել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

Img default alt hy

Մայիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ:
 
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ա.Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը:
 
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և ընդգծվել կայուն ու հարատև խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը:

Возможно, это изображение 4 человека и текст