Լրահոս
Քաղաքական
14:45
26.10.24
125

Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Ավստրիային։

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Ավստրիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Մենք կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը և ակնկալում ենք մեր համագործակցության հետագա ամրապնդումը, ներառյալ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում», - նշված է ԱԳ նախարարության գրառման մեջ։