Լրահոս
Քաղաքական
13:00
17.01.23
70

ՀՀ ԱԳ նախարարն առաջարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին փաստահավաք խումբ ուղարկել ԼՂ և Լաչինի միջանցք

Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկ է արել Արարատ Միրզոյանը Անտոնիո Գուտերեշին՝ հեռախոսազրույցի ընթացքում:

Հայաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ասել է, որ անհրաժեշտ է՝ ՄԱԿ-ը հասցեական արձագանքի Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և գործուն քայլեր ձեռնարկի ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու համար: