Լրահոս
Հասարակական
09:39
27.04.22
1 345

Հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորը հայտնի է «ծեծեմ Արամ» մականունով․ «Aravot.am»

Img default alt hy

«Aravot.am»-ի տեղեկություններով՝ այսօր Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29-ամյա հղի կնոջ մորական կողմի հարազատները 22։30-ին դեռ չգիտեին աղջկա մահվան մասին: Մահացածը հունիսին իր առաջնեկն էր ունենալու: Նա Արարատի մարզից Երևան հարս էր եկել:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկած վարորդը՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը, իր բնակավայրում հայտնի է «ծեծեմ Արամ» մականունով:

Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ երեկ վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է, պտղին նույնպես չի հաջողվել փրկել:

«Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:

«Իրեն բերել էին արդեն մահացած, իրեն բերել էին սրտի կանգով, շնչառության կանգով: Մենք ուղղակի անմիջապես սկսել ենք ռեանիմացիոն գործողությունները՝ սիրտ-թոքային վերակենդանացումը, որը տևել է մեկուկես ժամ:

Դրա հետ մեկտեղ ստուգել ենք պտղի ողջ լինելը, քանի որ կինը հղի էր: Պտղի բաբախը բացակայում էր, դա նշանակում է՝ պտուղն էլ էր մահացած: Եվ մեկուկես ժամ անց դադարեցրել ենք գործողությունները ապարդյուն լինելու պատճառով»,- պարզաբանել է բժիշկը: