Լրահոս
Հասարակական
18:15
22.05.25
321

Հետևողական պայքարի արդյունքում այսօր վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր. Արթուր Չախոյան

Img default alt hy

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրել է.

«Հարգելի հայրենակիցներ,

Բազմաչարչար ու հետևողական պայքարի արդյունքում այսօր վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ Սա պարզապես փաստաթուղթ չէ։ Սա իրավական հաղթանակ է մի համակարգի նկատմամբ, որն ամեն ինչ անում էր ինձ քաղաքացի չճանաչելու համար։

Այս անձնագիրը մուտք է բացում մի շարք գործիքակազմերի առջև՝ ինստիտուցիոնալ ներգրավվածություն, օրինական պահանջների առաջադրում, վերահսկողական լիազորություններ և քաղաքացիական նախաձեռնությունների առավել հստակ հիմք։

Սա հերթական կարևոր հաղթանակներից մեկն է, և սա ընդամենը սկիզբն է»։