Լրահոս
Հասարակական
12:41
23.05.25
117

Հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենայով Կոտայքում հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել է

Img default alt hy

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Կոտայքի մարզում չարամտորեն ճանապարհային երթևեկության կանոնները խախտած «Kia»-ի վարորդին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վարորդն օրեր առաջ Երևան-Սևան ավտոճանապարհին Կոտայքի մարզի վարչական տարածքում երթևեկում էր հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար: 

Վարորդըը ավտոմեքենայով տեղափոխվել է ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք, տեղում պարզվել է նաև, որ ավտոմեքենան եղել է հետախուզման մեջ: 

Վարորդը, ով Երևանի բնակիչ 34-ամյա Տ. Ս.-ն է, ենթարկվել է վարչական պատասխանատվության: