Լրահոս
Քաղաքական
20:40
27.05.22
170

Հետաձգված հանդիպում. Չեռնոգորիայի նախագահը հայ գերիների հարցերը կքննարկի միջազգային գործընկերների հետ

Տարածաշրջանից կայունություն ակնկալող ՆԱՏՕ-ի անդամ Չեռնոգորիայի նախագահն այսօր Հայաստանի նախագահի հետ պայմանավորվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հարցը քննարկել միջազգային գործընկերների հետ:

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման՝ այսօր Միլո Ջուկանովիչ-Վահագն Խաչատուրյան հանդիպումը առանց ակցիաների ուղեկցության է անցել: Բայց լրագրողների աչքից չի վրիպել Հայաստանի նախագահի լարվածությունը: