Լրահոս
Սպորտ
21:40
02.02.23
169

Հայտնի է՝ որքան ժամանակ բաց կթողնի Մբապպեն

Img default alt hy

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել երեք շաբաթ։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, 24-ամյա ֆուտբոլիստը վնասել է ձախ ոտքի ազդրի մկանները։ Նման վնասվածքներից վերականգնումը սովորաբար տևում է մոտ երեք շաբաթ:

Նաև, ըստ աղբյուրի, Մբապեն անպայման բաց կթողնի Թուլուզի և Մարսելի, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, «Մոնակոյի» հետ առաջիկա հանդիպումները (փետրվարի 12): Հարձակվողի մասնակցությունը փետրվարի 14-ին «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղին քիչ հավանական է, բայց հնարավոր է արագ ապաքինվելու դեպքում։

Մբապեն վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Մոնպելյեի» դեմ խաղում (3:1): Նա փոխարինվել է 21-րդ րոպեին։

Աղբյուր  ArmSport.am