Լրահոս
Քաղաքական
13:27
15.10.22
143

Հայտնի է Հայաստան ժամանող ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության կազմը

Img default alt hy

Հայտնի է դարձել հաջորդ շաբաթ աշխատանքային այցով Հայաստան ժամանող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակության կազմը։ Պատվիրակության անդամների անունները հայտնել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը։

Մասնավորապես, պատվիրակության կազմում են ընդգրկվել Էնդի Լևին, Ջիմ Կուպերը, Բիլի Լոնգը, Դիանա ԴեՋեթը, Գերի Քոնոլին, Դևիդ Փրայսը, Ջոն Գարամենդին։