Լրահոս
Հասարակական
13:22
17.11.22
125

Հայտնաբերվել է որպես անհետ կորած համարվող տղամարդու դին․ ոստիկանություն

Img default alt hy

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Դիլիջանի բաժին ներկայացած քաղաքացին հայտնել է, որ Թբիլիսյան խճուղու տարածքում՝ գնացքի գծերի հարևանությամբ, տղամարդու կախված դիակ կա:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նոյեմբերի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 79-ամյա Ռաֆիկ Գրիգորյանի դիակը` ծառից պարանով կախված վիճակում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին: