Լրահոս
Հասարակական
14:52
28.09.20
82

«Հայրենիք» հիմնադրամը սկսում է առաջին անհրաժեշտության սննդի և պարագաների հավաքագրում

Img default alt hy

Երեկ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված միտքը, որ Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված կնախաձեռնի հավաք և կմեկնի սահման, մեր համակիրների և կուսակից ընկերների շրջանում մեծ արձագանք է ստացել։ Հարյուրավոր մարդիկ են դիմել մեզ կամավորագրման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը և ՀՀ ԶՈւ կողմից իրականացվող զորահավաքը, մեր բոլոր ընկերներներին խնդրում ենք գործել հայտարարված ռազմական դրության կանոնների սահմաններում, պատրաստ սպասել զինվորական կոմիսարիատների կանչերին, այդպիսի կանչի դեպքում անմիջապես ներկայանալ և կատարել ՊՆ-ի կողմից ձեր վրա դրված խնդիրը։ Խնդրում ենք զերծ մնալ ռազմական դրության կանոններից չբխող որոշումներից և գործողություններից։

Բարի ծառայություն, Աստված պահապան մեր զինվորներին

Տեղեկացնենք նաև, որ «Հայրենիք» հիմնադրամը սկսում է առաջին անհրաժեշտության սննդի և պարագաների հավաքագրում, որն առաջիկայում կփոխանցվի ըստ անհրաժեշտության»,- նշված է հայտարարությունում։