Լրահոս
Հասարակական
13:21
23.04.22
216

«Հայրենիք ենք կորցնում, մեր երեխեքի արյան համար պիտի պատասխան տան». զոհված զինվորների ծնողները կոչ են անում դուրս գալ պայքարի

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են գիշերել Ազատության հրապարակում. նշում են՝ կամաց-կամաց հայ ազգը ոտքի է ելնում:

«Կարծում եմ՝ բոլորի երակներում արյունն արդեն սկսել է շարժվել ու միանալու են այս դավաճաններից ազատվելու, փրկվելու շարժմանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը:

Նրա խոսքով՝ ում երակներով հայի արյուն է հոսում, պետք է միանա իրենց պայքարին:

«Եթե չեն ուզում արժանան մեր բախտին, եթե չեն ուզում որդեկորույս ծնողներ լինեն, պետք է միանան այս պայքարին: Արցախում մեր տղաների արյունն է թափած, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- նշել է նա:

Զոհված զինծառայողների ծնողները դիմում են իրենց «բախտակիցներին»` վեր կենալ է պետք, հայրենիք ենք կորցնում:

«Մեր երեխեքի արյան համար պիտի պատասխան տան, այդ արյունն առանց պատասխան չի մնա: 2018 թվականից այս կողմ՝ հայ ազգն իրեն նվաստացած է զգում, ես ինձ նվաստացած եմ զգում»,- հայտարարել է Գալեյանի հայրը: