Լրահոս
Իրավական
21:35
17.01.25
533

Հայկական ողբերգություն կամ ադրբեջանական շոու. Ալիևի դատավորն է որոշում Արցախի ղեկավարների ճակատագիրը

 

Արցախի հայաթափումից 1 տարի 4 ամիս ամից Ադրբեջանը հերթական շոուն է կազմակերպել: Բաքվի զինվորական դատարանում այսօր սկսվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը: 1 տարի 4 ամիս նրանց գործերի քննության ողջ ընթացքն ուղեկցվել է մարդու իրավունքների խախտման աղմկահարույց գործողություններով, ինչի մասին բազմիցս ահազանգել են հայ և միջազգային իրավապաշտպանները: Այսօր Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին ներկայացված են այնպիսի ծանր մեղադրանքներ, որոնցով նրանց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում: