Լրահոս
Հասարակական
19:46
14.11.22
161

Հայկական բեռնատարների անծայրածիր հերթ՝ Վերին Լարսի ճանապարհին

Կաթվածահար է իրավիճակը Լարսում: Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին մնացած հայ վարորդները «Հայլուրին» ահազանգել են, որ գրեթե մեկ ամիս է՝ չեն կարողանում հատել Վրաստան-Ռուսաստան սահմանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատճառաբանում է, թե Ռուսաստանը Ղրիմի կամրջի ահաբեկչությունից հետո խստացրել է մաքսազերծումը, այդ պատճառով դանդաղել է գործընթացը: