-
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26 -
Հասարակական
Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
19:1626.06.26 -
Քաղաքական
Ռուբինյանը շոյված է, Սիմոնյանը սիրտ չունի. ՔՊ-ական թեժ կրքեր կամ նոր թելադրություն՝ Թուրքիայի՞ց
19:0226.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հենց իր գործողություններով ստեղծեց լեգիտիմության խնդիր. Արամ Վարդևանյան
18:0026.06.26 -
Հասարակական
Զինվորներին դարձրել են հանրության թիրախ. Գոհար Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
17:4926.06.26 -
Տարածաշրջան
Իրանը չի ջնջում իր հերոսների անունները՝ այդ թվում հայ. եկեղեցու զանգեր՝ պատերազմից հետո
17:4426.06.26 -
Իրավական
Ոստիկանության ծառայողը խոշտանգել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական և հոգեկան ցավ
17:2326.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմությունը մեծ հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց. շարունակվում է ՍԴ-ի նիստը
17:0726.06.26 -
Հասարակական
«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է
16:5526.06.26 -
Հասարակական
Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ. Վահագն Սարոյան
15:4726.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Պուտինը կենթարկվի՞ ճնշումներին
15:3026.06.26 -
Իրավական
Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
14:5226.06.26 -
Իրավական
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
14:4126.06.26 -
Աշխարհ
Տուժած, անհետ կորած հայեր կան. ողբերգական երկրաշարժից հետո դեռ շոկի մեջ է Վենեսուելան
14:3526.06.26 -
Քաղաքական
Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան
14:1626.06.26 -
Իրավական
Գյումրու կալանավորված քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
13:3026.06.26 -
Հասարակական
Միքայել սրբազանի երկար սպասված վերադարձը՝ Գյումրի. արքեպիսկոպոսը զրուցել է կաթողիկոսի հետ
13:1426.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վեճ՝ ընտրության արդյունքների շուրջ. ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները
12:3026.06.26 -
Իրավական
ՍԴ-ում մեկնարկեց ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը
11:3526.06.26 -
Հասարակական
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:2826.06.26 -
Հասարակական
Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն
11:1426.06.26 -
Մամուլի տեսություն
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող․ «Հրապարակ»
10:0626.06.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք»
10:0026.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը․ «Հրապարակ»
09:4826.06.26 -
Մամուլի տեսություն
Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ»
09:4126.06.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ»
09:3826.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
23:5725.06.26 -
Հասարակական
Երևանում 27-ամյա վարորդը «Aicar»-ով բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր
23:2525.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տուրքեր սահմանելու հնարավորությունը
23:0025.06.26 -
Միջազգային
Պատերազմի վերքեր, լուռ վկաներ և չսպանված միտք՝ Թեհրանում. Իրանի անպարտելիության գաղտնիքը
22:4525.06.26 -
Միջազգային
Արաբական երկրները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց փոխհատուցումներ ստանալու հարցը․ Ռուբիո
22:3025.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը Վենեսուելային կփոխանցի երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները
22:1725.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի մոտ էլ չի գնում, ԵԱՏՄ-ին էլ հեգնում է. Վաղը կարող է ծիրանը կտրի, յոնջա տեղը ցանի
21:1325.06.26 -
Հասարակական
Կապանում «Mercedes»-ը բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրավորներ
21:0725.06.26 -
Իրավական
Ընտրախախտումների փաստեր է ներկայացնում Վարդևանյանը ՍԴ ճակատագրական նիստից առաջ
20:5825.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Իրանը կապի ուղի են հաստատել. Վենսը՝ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների մասին
20:4525.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ԵՄ երկրների մոտեցումը
20:0225.06.26 -
Հասարակական
Էս կարգի ստորությո՞ւն. հերոսների նկարները քաղաքի պատերից ջնջելուց հետո հերթը Եռաբլուրի՞ն է հասնելու
19:5125.06.26 -
Իրավական
«Կովերի» գործով անցնող Գևորգ Խամոյանն ազատ արձակվեց․ «Իշխանություն» լրատվական
19:0925.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Volkswagen»-ը․ վիրավորներ կան
18:4825.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի վճիռ. Միքայել սրբազանն ազատության մեջ է, գնում է Էջմիածին
18:3025.06.26 -
Իրավական
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով․ «Փաստինֆո»
18:0025.06.26 -
Հասարակական
Միքայել Սրբազանին ջերմ ծափահարություններով դիմավորեցին Բագրատ Սրբազանի և մյուսների գործով նիստին
17:4725.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստացել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն. պաշտոնական
17:3625.06.26 -
Հասարակական
Վաղը ՍԴ-ի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների. Իշխան Սաղաթելյան
17:0025.06.26 -
Հայաստան
Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազան
16:1225.06.26 -
Քաղաքական
Հունիսի 1-ից մինչև 18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ Գառնիկ Դանիելյան
16:0025.06.26 -
Իրավական
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը՝ Երևանում․ կան ձերբակալվածներ
15:4725.06.26 -
Հասարակական
ՆԳ նախարարը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներին մասնակցած ջրասուզակներին
15:3525.06.26 -
Քաղաքական
Եվրոպական էլիտաները փորձում են ճգնաժամը ծածկել «հրեշ Պուտինի» գաղափարով. Հակոբ Բադալյան
15:1525.06.26 -
Քաղաքական
Շուրջ 80 հազար քաղաքացու անձնագիր չի աշխատել. Արամ Վարդևանյանը թվարկում է ընտրախախտումները
14:3025.06.26 -
Քաղաքական
Ալիևը պատերազմական հանցագործ է, բայց ՀՀ իշխանությունն իրեն փաստաբանություն է անում. ադրբեջանագետ
14:2425.06.26 -
Քաղաքական
Մարդկանց նկատմամբ մասսայական ճնշում է իրականացվել, հազարավոր մարդիկ գաղտնալսվել են. Արամ Վարդևանյան
14:1625.06.26 -
Իրավական
«Ման էին գալիս զենք-զինամթերք, կրիչներ»․ Կարեն Սիմոնյանը՝ իր տանը անցկացված խուզարկության մասին
14:0625.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
13:4525.06.26 -
Իրավական
Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է․ 24News
12:3425.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանը վերջնագի՞ր է ներկայացնում ԵԱՏՄ-ին. հակասական հայտարարություններ
12:3025.06.26 -
Միջազգային
Սպիտակ տունը Կոնգրեսից 672 միլիոն դոլար է խնդրել՝ Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համար
12:1525.06.26 -
Աշխարհ
Անոմալ շոգ՝ Ֆրանսիայում. բուժաշխատողներն ահազանգում են մահացության հնարավոր աճի մասին
12:0025.06.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Վենեսուելային. Դելսի Ռոդրիգեսի հետ հեռախոսազրույցի մանրամասները
11:4525.06.26 -
Միջազգային
Մարինա Տաուբերը պահանջում է հետաքննել Մոլդովայի նախագահի հարազատների հետ կապված կոռուպցիոն սկանդալները
11:1025.06.26 -
Քաղաքական
Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան
10:1425.06.26 -
Մամուլի տեսություն
Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»
10:0025.06.26 -
Մամուլի տեսություն
Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»
09:5825.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»
09:5225.06.26 -
Մամուլի տեսություն
Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»
09:4825.06.26 -
Մամուլի տեսություն
6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
09:2525.06.26 -
Մամուլի տեսություն
Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»
09:2025.06.26 -
Մամուլի տեսություն
Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»
09:1525.06.26 -
Տնտեսական
100-ով էլ չես կարում ծախես. հայկական լոլիկը Ռուսաստանը չի ընդունում, շատերը քանդում են ջերմոցները
22:4524.06.26 -
Միջազգային
Ե՞րբ կվերսկսվեն ԱՄՆ-Իրան տեխնիկական խմբերի խորհրդակցությունները. Ռուբիոն հայտնել է ամսաթիվը
22:1824.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հազար օր՝ Բաքվի բանտում. հայ գերիների անհապաղ ազատությունն են պահանջում ԱՄՆ կոնգրեսականները
22:0524.06.26 -
Քաղաքական
Կարևոր հարցն այն է՝ արդյոք Թրամփը «uպանել» է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան
21:5424.06.26 -
Իրավական
Ստալինյան ժամանակներ են, չեն գնդակահարում, բայց լռեցնում են. ինչի՞ համար է մեղադրվում Չալաբյանը
21:4624.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հունիսի 26-ին կսկսի ընտրությունների վերաբերյալ դիմումների քննությունը. Արամ Վարդևանյան
21:2624.06.26 -
Միջազգային
ֆոն դեր Լայենի նկատմամբ ստուգումներ են սկսվել Զելենսկու հետ նամակագրության պատճառով․ ԶԼՄ
21:0824.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հայ-ռուսական նոր սկանդալ. ո՞ւմ է Մոսկվան մեղադրում, Փաշինյանը՝ «խնայում»
20:3024.06.26 -
Հասարակական
«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույրն ահազանգում է
20:2424.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը պահանջում է չեղարկել ԿԸՀ որոշումը. դատարանը վճիռը կհրապարակի վաղը
20:1524.06.26 -
Միջազգային
Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանից՝ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջով
19:5224.06.26 -
Միջազգային
Իրանի արնահոսող ցավը. սարսափելի ողբերգության վայրից «Հայլուրի» բացառիկ ռեպորտաժը
19:4024.06.26 -
Միջազգային
Էրդողանը ողջունել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի հայտարարությունը
19:3224.06.26 -
Միջազգային
Թրամփը չեղարկել է օրինագծի ստորագրումը՝ Կոնգրեսի կողմից ընտրական բարեփոխումները չհաստատելու պատճառով
19:2524.06.26 -
Հասարակական
Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Տանձուտ գյուղում․ միայն մեկ ընտանիք մոտ 50 մլն դրամի վնաս է կրել
19:1524.06.26 -
Միջազգային
Ռուբիոն ԱՄԷ նախագահի հետ քննարկել է Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները
18:5824.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Փոթորկուն օրեր՝ Հայաստանում, անտանելի տապ՝ Եվրոպայում. գժվել է եղանակը
18:3024.06.26 -
Հասարակական
Գողթում «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
18:2524.06.26 -
Իրավական
Դատարանը Խաչատուր Սուքիասյանից հօգուտ Սերժ Սարգսյանի 1 մլն դրամ բռնագանձելու վճիռ է կայացրել
18:1724.06.26
Հայերը կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի հոդվածը
Բրիտանական The Telegraph պարբերականը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը հրապարակել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի հոդվածը, որում հեղինակը զուգահեռներ է անցկացնում 20-րդ դարում Օսմանյան կայսրությունում իրականացված Մեծ եղեռնի և 21-րդ դարում ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման միջև:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պատմական շարունակվող ոճրագործություններ» այսպես է բնորոշել հոդվածի հեղինակ Դեյվիդ Ալթոնը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացվածը:
«1915 թվականին հայ եպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանը ընդամենը տասնվեց փրկվածներից մեկն էր այն 250 մտավորականներից, ովքեր ձերբակալվել և արտաքսվել էին Հայոց ցեղասպանության ընթացքում։ Նրա սարսափելի փախուստը մահվան երթերից դեպի Սիրիայի անապատ նկարագրված է «Հայ Գողգոթան» գրքում՝ վկայություն, որը մերժում է պատմության մոռացությունը և զգուշացնում դրա մահաբեր հետևանքների մասին։
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը կհավաքվի՝ ոգեկոչելու այս ողբերգությունը։ 2015թ.-ին Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասեց զոհերին՝ նրանց հռչակելով որպես սրբեր։ Այս հիշատակի պահը ոչ միայն անցյալը սգալու մասին է, այլ նաև ներկային դիմագրավելու կոչ է։ Պատմական ու շարունակվող ոճրագործությունների միջև շարունակական կապը պարտադրում է մեզ այժմ խոսել՝ առանց երկիմաստության։
Այսօր նույն հայերի սերունդները կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից, որը 2023 թվականին ավարտին հասցրեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) էթնիկ զտումը՝ հարկադրելով 120,000 էթնիկ հայերին հեռանալ իրենց պատմական հայրենիքից։ Չնայած մարդու իրավունքների փորձագետների և միջազգային կառույցների հրատապ նախազգուշացումներին՝ աշխարհի առաջնորդները կրկին շրջվել են այլ կողմ։
Լեռնային Ղարաբաղը՝ լեռնային գոտի, որտեղ հայկական ներկայությունը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ դարով, և ուր ես անձամբ այցելել եմ, 10 ամիս շրջափակված էր Ադրբեջանի կողմից՝ կտրված լինելով սննդի, դեղորայքի և կենսական անհրաժեշտ ապրանքների մատակարարումներից։ Այդ ամենն իր գագաթնակետին հասավ սեպտեմբերյան ռազմական հարձակմամբ ու զանգվածային արտագաղթով՝ անցյալի ոճրագործություններին սահմռկեցուցիչ նմանությամբ։
Սա հիպոթետիկ հարց չէ։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են Ցեղասպանության կոնվենցիայի[1] 2-րդ հոդվածի (բ) կետով սահմանված իրավական սահմանմանը։ Եվրոպական խորհրդարանը, Genocide Watch-ը և Լեմկին ինստիտուտը համաձայն են։ Ուրեմն ինչո՞ւ է Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռևս հրաժարվում իրերն անվանել իրենց անուններով։
Ավելին՝ Ադրբեջանի հարձակումը չի ավարտվել միայն բռնի տեղահանությամբ։ 23 հայեր, որոնցից շատերը քաղաքացիական անձինք կամ նախկինում Արցախի Հանրապետության ընտրված պաշտոնյաներ են, շարունակում են պահվել Բաքվում՝ ահաբեկչության կեղծ մեղադրանքներով։ Նրանցից մեկը առևանգվել է Կարմիր Խաչի ավտոշարասյունից։ Նրանց նկատմամբ կիրառվող վերաբերմունքը՝ մեկուսացված պահում, բժշկական օգնության մերժում և հարկադրական խոստովանություններ, փաստագրված է մարդու իրավունքների կազմակերպությունների և նախկին կալանավորների կողմից։ Նրանք զրկված են արդար դատաքննության իրավունքից։
Մի քանի օր առաջ Ադրբեջանը արտաքսեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ICRC)՝ միակ կառույցը, որը հասանելիություն ուներ գերիներին։ Կարմիր Խաչի հետ միասին արտաքսվեցին նաև BBC֊ի Ադրբեջանի ծառայությունը և այլ վստահելի լրատվամիջոցներ։ Սա պատահականություն չէր․ դա կանխամտածված փորձ էր՝ կտրելու վերջին մարդասիրական կապը և վերացնելու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ հսկողությունը։
Սա առաջին անգամը չէ, երբ հայերին լռեցնում են։ Ադրբեջանը տարիներ շարունակ զբաղվել է հայկական պատմության խեղաթյուրումով՝ ոչնչացնելով հնագույն եկեղեցիներ և գերեզմանոցներ, ինչպես նաև ժխտելով Հայոց ցեղասպանությունը։ Բացի այդ, Ադրբեջանը սերունդների մոտ սերմանել է ատելություն․ դպրոցականներին սովորեցնում են, թե հայերն իրենց թշնամիներն են, իսկ հայերի սպանության համար դատապարտված անձինք ներման են արժանացել, հերոսացվել և նյութապես պարգևատրվել։
Եկեք հստակ լինենք. սա «հակամարտություն» չէ։ Սա պետության կողմից հովանավորվող ապամարդկայնացման և վերացման արշավի գագաթնակետն է։ Ինչպես նախկին ցեղասպանությունների դեպքում՝ Ռուանդայից մինչև Բոսնիա, նախազգուշացնող նշանները ակնհայտ էին, սակայն աշխարհը գրեթե ոչինչ չարեց միջամտելու համար։
Եթե սա գործողության պահը չէ, ապա ե՞րբ է լինելու այդ պահը։ Միացյալ Թագավորությունը Ցեղասպանության կոնվենցիայի ստորագրող կողմ է։ Այդ ստորագրությունը խորհդանշական չէ. այն մեզ պարտավորեցնում է կանխել, պաշտպանել և պատժել։ Սակայն մենք ձախողել ենք՝ էթնիկ զտումը չանվանելով իր անունով, չկիրառելով պատժամիջոցներ ռազմական հանցագործությունների համար պատասխանատու Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ և ձախողել ենք զոհերի հանդեպ մեր պարտքը՝ խոսելով կեղծ հավասարության լեզվով»,- մասնավորապես նշված է հոդվածում:
Ալթոնը հիշեցնում է, որ Հայաստանը միացել է Միջազգային քրեական դատարանին՝ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը։ Սա հնարավորություն է ստեղծում միջազգային հաշվետվողականության համար։
«Այժմ հնարավոր է դարձել ձերբակալության օրդերների արձակումը ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։ Սակայն արդարադատությունը պետք է լինի ոչ միայն հետադարձ, այլև կանխարգելիչ։
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ պահանջի 23 հայ կալանավորների ազատ արձակումը, ապահովի միջազգային դիտորդների վերադարձը Ադրբեջան և հետևողականորեն պահանջի բռնի տեղահանվածների վերադարձը։ Առանց այս քայլերի իրավունքի գերակայությունը վերածվում է դատարկ հռետորաբանության։
Կարևոր է նշել, որ գերիների ազատ արձակումը միայն արդարության հարց չէ, այն խաղաղության նախապայման է։ Հայաստան-Ադրբեջան ցանկացած համաձայնություն չի կարող կայուն լինել, քանի դեռ Բաքվում անմեղ մարդիկ պահվում են որպես պատանդներ։ Նրանց ազատությունը զիջում չէ․ դա բարի կամքի փորձաքար է և հաշտեցման անհրաժեշտ հիմք։
Երբ մեկ տարի առաջ Լոնդոնի Հայ առաքելական եկեղեցում հանդես եկա արքեպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանի հիշատակին նվիրված առաջին դասախոսությամբ, հարց ուղղեցի՝ արդյո՞ք միջազգային իրավունքը դեռ կարևորություն ունի։ Եթե պատրաստ ենք այն կիրառել, ապա պատասխանը պետք է լինի հստակ և վստահ՝ «այո»։
Ձախողումը այս հարցում կնշանակի, որ ուժն է սահմանում իրավունքը, և որ 1915թ.-ի, 1945թ.-ի ու 1994թ.-ի դասերը ոչինչ չեն նշանակում։ Դա կխրախուսի բռնապետերին, կլռեցնի վերապրածներին և «այլևս երբեք» արտահայտությունը կդարձնի ընդամենը պատմական ձևականություն։ Թող մեր սերնդի մասին չասվի այն, ինչ Հիտլերն էր ժամանակին հարցրել․ «Ի վերջո, այսօր ո՞վ է հիշում հայերի բնաջնջումը»։
Ժամանակն է, որ մենք հիշենք»,- եզրափակվում է հոդվածը:
-
23:57
25.06.26
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Կարդալ ավելին
-
13:45
25.06.26
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Կարդալ ավելին
-
22:05
24.06.26
Հազար օր՝ Բաքվի բանտում. հայ գերիների անհապաղ ազատությունն են պահանջում ԱՄՆ կոնգրեսականները
Կարդալ ավելին
-
17:45
23.06.26
Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. բացառիկ հարցազրույց՝ Իրանից
Կարդալ ավելին