Լրահոս
Արցախ
18:20
13.11.22
209

Հայերի նկատմամբ Ալիևի ռեժիմի ցեղասպան նպատակը ակնհայտ է. Արտակ Բեգլարյան

Img default alt hy

Յուրաքանչյուրը, ով հավատում է Ադրբեջանում Ալիևի ռեժիմի «խաղաղ» խոստումներին, պետք է նկատի ունենա, որ նրանց հայատյաց-ֆաշիստական ​​քաղաքականությունը շարունակական է, և տասնամյակներ են պահանջվում այն ​ ադրբեջանական հասարակությունից արմատախիլ անելու համար, նույնիսկ եթե քաղաքական կամք լինի։ Այս մասին Twitter-ում գրել է Արցախի պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Ցեղասպան նպատակն ակնհայտ է»,- գրել է Բեգլարյանը՝ տարածելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրառումը՝ երեկ ադրբեջանական զինուժի կողմից Խրամորթ գյուղի գնդակոծության վերաբերյալ։