Լրահոս
Հասարակական
13:32
02.02.22
361

Հայաստանը խաղաղություն է ուզում, բայց Բաքվից հակառակ ուղերձն է ստանում․ Միրզոյան

Img default alt hy

ՀՀ-ն պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը։ Պետք է ցավով արձանագրենք, որ հակառակ ուղերձներն ենք ստանում պաշտոնական Բաքվից, Երևանում Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Գործընկերներին խորհուրդ ենք տալիս նայել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Հակահայ, ագրեսիվ հռետորաբանությունը, հումանիտար խնդիրների չլուծելը չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը»,- ասել է Արարատ Միրզոյանը։