Լրահոս
Միջազգային
17:06
28.03.22
3 981

Հայաստանը ՍՈւ-30 ինքնաթիռնե՞ր է ուղարկել Ուկրաինա․ պարզաբանում

Img default alt hy

Հայկական ՍՈւ-30 ինքնաթիռների տեղափոխման մասին «Haber Global»-ի տարածած տեղեկությունը չի համընկնում իրականության հետ, հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից էլ ասում են, որ Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել է մի նյութ, որում պնդում է, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։

«Նշված տեղեկությունները բացարձակ սուտ են. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց տեղում են և կատարում են առաջադրված խնդիրները։

Իրականությանը չի համապատասխանում նաև նշված հրապարակման մեջ արվող ևս մեկ պնդում, ըստ որի՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական ուղղություններից մեկը, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար»։