Լրահոս
Տարածաշրջան
14:30
05.05.22
817

Հայաստանը Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկին պատասխանել է վեց կետով․ Արմեն Գրիգորյան

Img default alt hy

Հայաստանն առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ևս լուծում պետք է տրվի, որ հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ, այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթը պետք է միացնել իրար ու սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա ասել է, որ Հայաստանը Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկին պատասխանել է վեց կետով ու Հայաստանի համար այդ հինգ կետում անընդունելի ոչինչ չի եղել։