Լրահոս
Հասարակական
20:42
15.11.22
117

Ավանն իր կառուցվածքով ունի հրաշալի պոտենցիալ․ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել վարչական շրջանում

Img default alt hy

Այսօր Ավանում էինք, միանգամից ասեմ, որ այս վարչական շրջանն իր կառուցվածքով ունի հրաշալի պոտենցիալ։ Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Այսօր Ավանում էինք, միանգամից ասեմ, որ այս վարչական շրջանն իր կառուցվածքով ունի հրաշալի պոտենցիալ ավանցիներին առաջարկելու բարեկարգ բակեր, կանաչ այգիներ ու ֆուտբոլի դաշտեր:

Ընդամենը 1 օրվա շրջայցի ընթացքում արդեն իսկ մի քանի տեղում ֆուտբոլի դաշտ կառուցելու որոշում կայացվեց:

Ավանում եղանք նաև զինվորներին նվիրված այգում, որտեղ ոռոգման համակարգի բացակայության պատճառով չորացել է, նույնիսկ, ոչ շատ վաղուց տնկած 80 ծառ: Տեղում որոշվեց լուծել ոռոգման ջրի հարցը և կատարել ամբողջական բարեկարգում: Դե ինչ, ավանցիների հետ միասին անհամբեր սպասում ենք արդյունքներին»,-գրել է Ավինյանը։