Լրահոս
Քաղաքական
14:47
03.02.22
355

Հայաստանում թուրքերն անշարժ գույք են ձեռք բերել․ Քերոբյան

Img default alt hy

Հայաստանում թուրքերն անշարժ գույք են ձեռք բերել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` արձագանքելով լուրերին, թե վերջին շրջանում թուրքերը Հայաստանում կապիտալ են ձեռք բերում։

«Միշտ եղել է, օրինակ` անշաժ գույք, ընկերություններ»,- ասել է Քերոբյանը։

Ավելի կոնկրետ տեղեկատվության համար, թե Թուրքիայի քաղաքացիներն ինչ գույք ունեն Հայաստանում, նախարարը լրագրողներին առաջարկել է դիմել կադաստրի կոմիտե, պետռեգիստր և կենտրոնական դեպոզիտարիա։

Այդուհանդերձ, էկոնոմիկայի նախարարը վստահեցրել է, որ ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան։

Վահան Քերոբյանը հայտնել է, որ Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել, բացի 2021թվականից, երբ կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառեց։

«Եթե գնաք «Փեթակ», այնտեղ ժողովուրդը 10 տարի առաջ էլ բավական գործնական հարաբերություններ է ունեցել իրենց թուրք գործընկերների հետ»,- ասել է Քերոբյանը։