Լրահոս
Առողջապահական
11:50
23.02.22
431

Հայաստանում փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը կհանվի

Img default alt hy

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նկատում են Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի կայունացում: Նրա խոսքով, այժմ քննարկվում են դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը՝ անգամ փակ տարածքներում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ այդ ամենին զուգահեռ վերանայելու են որոշ սահմանափակումներ. բժշկական կենտրոններում միայն պարտադիր կլինի դիմակ կրելը:

Պաշտոնյան հավելել է, որ այս պահին Հայաստանում շրջանառվում է «Օմիկրոն»-ի B1 ու B2 շտամերը: Նրա խոսքով, այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, ունենում են ծանր դեպքեր, լինում են նաև մահվան դեպքեր։