Լրահոս
Առողջապահական
11:15
04.02.22
111

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4192-ով

Img default alt hy

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4192-ով և դարձել 383458, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 27614 մարդ, կատարվել է 2 762 988 թեստավորում, առողջացել են վարակվածներից 346224-ը:

Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 10-ով և դարձել 8065։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով ու դարձել է 1545։