Լրահոս
Հասարակական
12:38
24.02.22
218

«Հայաստանում կան մարդիկ, որոնք դեմ են պատերազմին, Ռուսաստանի կայսերապաշտ քաղաքականությանը». բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց

Img default alt hy

Հայաստանում ՌԴ դեսպանության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Ուկրաինա ներխուժման։

«Համերաշխության և հակապատերազմական ակցիա է լինելու, ոչ մի երթ չի նախատեսվում»,- ակցիայի մեկնարկին ասել է կազմակերպիչ, Հայաստանում եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը։

Անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին՝ նա ասել է, թե սա այն է, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2020 թվականին։

«Ռուսաստանը կրկնում է գերմանական ֆաշիզմի 1939-45 թվականների գործողությունները։ Մեզ համար հարկավոր է հասկանալ, որ այս պահին Ռուսաստանի դաշնակիցը Ադրբեջանն է։

Մենք պետք է լինենք քաղաքակիրթ աշխարհի հետ, պետք է խաղաղության, եվրոպական, մարդկային արժեքների կողմակիցը լինենք։ Ուզում ենք ցույց տալ, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կան մարդիկ, որոնք դեմ են պատերազմին, Ռուսաստանի կայսերապաշտ քաղաքականությանը»,- ասել է Տիգրան Խզմալյանը։

Տարածքում ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել։