Լրահոս
Հասարակական
18:20
15.11.22
92

Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է ՄԻԱՎ-ի 376 դեպք

Img default alt hy

2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 376 դեպք, որից 5-ը մինչև 18 տարեկանների մոտ:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտվել է 24 հազար 37 կին և 13 հազար 339 տղամարդ:

ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտվողների ընդհանուր թվից 601-ը մինչև 15 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներ են, 782-ը՝ արական: