Լրահոս
Առողջապահական
11:07
30.04.22
313

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Img default alt hy

Ապրիլի 30-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կատարվել է 2833 թեստավորում, առողջացել՝ 12 քաղաքացի:

Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 422 867 դեպք, որոնցից 410 050-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1512 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։

Ընդհանուր կատարվել է 3 048 431 թեստավորում։