Լրահոս
Հասարակական
10:18
26.02.22
184

Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն

Img default alt hy

Երևանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը և Երևանում ԵՄ անդամ այլ պետությունների դեսպանությունների ներկայացուցիչները այցելել են Ուկրաինայի դեսպանատուն՝ հայտնելու իրենց աջակցությունն ու համերաշխությունը:

«ԵՄ-ն միասնական է և վերահաստատում է իր աներկբա աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: