Լրահոս
Հասարակական
10:30
23.05.25
362

Հայաստանում այսօր կհնչի Վերջին զանգը

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 23-ին, Հայաստանի դպրոցներում կանցկացվեն Վերջին զանգին նվիրված հանդիսավոր միջոցառումներ։

Այս տարի վերջին զանգը հնչելու է ավելի քան 1500 կրթական հաստատություններում։ Տասնյակ հազարավոր շրջանավարտներ այսօր հրաժեշտ կտան դպրոցական կյանքին։

Վաղ առավոտից ոստիկանությունը Երևանում և մարզերում ուժեղացված ծառայություն է իրականացնում բոլոր այն տարածքներում, որտեղ նախատեսվում են «Վերջին զանգի» հանդիսություններ ու զանգվածային միջոցառումներ: Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ: Մարզերում՝ դպրոցներում ու հարակից տարածքներում, հասարակական կարգը կապահովեն պարեկային ծառայողները: