Լրահոս
Առողջապահական
14:59
02.02.22
94

Հայաստանում արտակարգ դեպքերից մահվան 92%-ը տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքով

Img default alt hy

2021թ․ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված արտակարգ դեպքերի թիվը նվազել է, մահվան դեպքերի թիվը` հակառակը` ավելացել։

Կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Արսեն Մկրտչյանն այսօր հրավիրված ասուլիսում մահվան դեպերի աճը բացատրել է կորոնավիրուսային համավարակով։ Նրա խոսքով` զոհերի 92 և տուժածների 94 տոկոսը եղել է հենց համավարակի պատճառով։

«Համաճարակը ևս արտակարգ դեպքերի դասին է պատկանում` սոցիալ–կենսաբանական։ Մենք այդ դեպքերով ևս վիճակագրություն իրականացնում ենք»,- ասել է Մկրտչյանը։

-2021թ․ արտակարգ դեպքերի հետևանքով ՀՀ-ում զոհվել է 5 577 մարդ, տուժել 190 641-ը, ինչը 2020թ․ համեմատ ավելի է համապատասխանաբար 2 293-ով ու 23 483-ով։