Լրահոս
Քաղաքական
13:35
13.10.22
160

«Գնահատում ենք Պուտինի անձնական ներդրումը խաղաղություն հաստատելու հարցում». Միրզոյան-Լավրով հանդիպում

«Հայաստանը ցանկանում է զգալ Ռուսաստանի թիկունքը, թեև շատ երկրներ առաջարկում են իրենց միջնորդությունը»,- Հայաստանի արտգործնախարարն է ասել Աստանայում ռուս պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ:

Միրզոյանը Լավրովին տեղեկացրել է, որ Եվրոպական միությունը որոշել է առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման։

Լավրովը ասել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի որոշումը: